Takprosot.cc կայքը գրում է, որ այս թխվածքը բավական քիչ կալորիաներ ունի. 100 գրամը պարունակում է ընդամենը 114 կալորիա։ Այն կարող եք օգտագործել նույնիսկ ամեն օր՝ փոխելով որոշ բաղադրիչներ. թուզն ու խուրման կարելի է հեշտությամբ փոխարինել սև սալորով և ծիրանի չրով, չամիչով, չորացրած խնձորով կամ լոռամրգով։ Տանձը կարող եք փոխարինել բանանով և կիվիով։

Բաղարիչներ հիմքի համար

200 գրամ խնձոր

180 գրամ վարսակի փաթիլներ

100 գրամ չիր (թուզ, խուրմա)

220 գրամ բանանի պյուրե

Բաղադրիչներ կրեմի համար

500 գրամ փափուկ, անյուղ կաթնաշոռ

300 գրամ առանց հավելումների յոգուրտ

20 գրամ մեղր

150 գրամ հասած տանձ

Պատրաստման եղանակը

Բլենդերում հարեք վարսակի փաթիլները, խնձորը քերեք մանր քերիչով։ Մանր կտրատեք չրերը կամ հարեք բլենդերի մեջ։

Բանանից պյուրե պատրաստեք, խառնեք վարսակի փաթիլների և չրերի հետ։ Կստացվի խմոր։

Լցրեք այն թխվածքի թխման համար նախատեսված տարայի մեջ, խմորը դրեք սառնարանի մեջ։

Խառնեք յոգուրտը, կաթնաշոռը և մեղը։ Տանձը մանր կտրատեք։

Կրեմը քսեք պատրաստի թխվածքին, այն զարդարեք տանձով և ընդեղենով։ Տորթը գիշերը թողեք սառնարանի մեջ։ Առավոտյան կարող եք ուտել։

loading...