9 իր, որ չի կարելի դնել միկրոալիքային վառարանում


Դիտումներ ` 614

9 իր, որ չի կարելի դնել միկրոալիքային վառարանում

Takprosto.cc կայքը գրում է, որ կարելի է երկար վիճել այն հարցի շուրջ՝ արդյոք կարելի՞ է ընդհանրապես օգտագործել միկրոալիքային վառարանը: Սակայն գոյություն ունեն որոշ իրեր, որոնք ընդհանրապես չի կարելի դնել միկրոալիքային վառարանում:

Մանկական սնունդ

 

1

Առաջին հերթին՝ խոսքը կրծքի կաթի մասին է: Միկրոալիքների ազդեցությամբ այն վտանգավոր է դառնում: Եթե ամեն դեպքում անհրաժեշտ է տաքացնել կաթը և չսպանել կաթում պարունակվող օգտակար նյութերը, ավելի լավ է օգտվել ավանդական միջոցներից՝ տաքացնել տաք ջրով կամ գոլորշիով:

Փայլաթիթեղ

Այն ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում դնել միկրոալիքային վառարանում:

 

Բրոկոլի

2

Մյուս բանջարեղենների համեմատ՝ բրոկոլին միկրոալիքային վառարանում դնելու դեպքում ավելի շատ է կորցնում իր օգտակար հատկությունները: Ավելի ճիշտ, կորցնում է իր գրեթե բոլոր օգտակար հատկությունները:

Հում ձու

3

Դեպքերի մեծամասնության դեպքում ձուն պայթում է, ինչի արդյունքում ստիպված եք լինում երկար մաքրել սարքը:

Սոխ

4

Սոխն այն մթերքներից է, որոնք միկրոալիքային վառարանում մշակման ենթարկվելու դեպքում կորցնում են իրենց օգտակար հատկությունները:

CD դիսկ

Պարզ է, թե ինչ կլինի, եթե այն դնեք միկրոալիքային վառարանում:
 

Սառեցված մթերքներ

5

Այս դեպքում ևս մշակման արդյունքում մթերքները կկորցնեն իրենց օգտակար հատկությունները: Նույնը վերաբերում է նաև սառեցված մսին: Այս դեպքում այն կորցնում է իր մեջ պարունակվող վիտամին B12-ի կեսը:

Սպիտակուցային մթերքներ

6

Աշխատեք խուսափել նաև միկրոալիքային վառարանում դնել սպիտակուցային մթերքներ:

Որոշ խոհանոցային պարագաներ

7

Զգույշ եղեք կերամիկական, մետալիկ, ալյումինից, ճենապակուց պատրաստված խոհանոցային պարագաները միկրոալիքային վառարանում տեղադրելուց: Միկրոալիքային վառարանում օգտագործելու համար լավագույն տարբերակը ջերմային մշակմանը դիմացող ապակին է:

 
loading...
Փակել