Գեղեցիկ և խնամված մազեր ունենալը բոլոր կանանց երազանքն է: Misstits կայքը ներկայացնում է մազերի համար նախատեսված երկու դիմակներ, որոնք և՛ հասանելի են, և՛ արդյունավետ:
Այս դիմակների բոլոր բաղադրիչները կարող եք գտնել ձեր խոհանոցում:
Դիմակ՝ մազերի աճի համար
Բաղադրություն
- 2 բանան
- 1 ձվի դեղնուց
- 1թ/գ կիտրոնի հյութ
Բոլոր բաղադրիչները խառնեք, մինչև համասեռ զանգված ստանաք, ստացված խառնուրդը քսեք մազերին: Գլուխը փաթաթեք պոլիէթիլենային տոպրակով և վրայից՝ սրբիչով: Կես ժամ անց կարող եք մաքրել դիմակը սովորական շամպունի միջոցով: Մազերի փարթամությունը կզգաք նույնիսկ առաջին օգտագործումից հետո:
Մազերը վերականգնելու դիմակ
Բաղադրություն
- 1 բաժակ նարնջի հյութ
- 1 բաժակ կեֆիր
Բոլոր բաղադրիչները խառնեք: Ստացված խառնուրդը քսեք գլխին և փաթաթեք մազերը:
Այս դիմակը նույնպես կարող եք պահել կես ժամ, որպեսզի այն ակտիվ գործի:
Եթե շաբաթական առնվազն 2 անգամ այս դիմակները քսեք մազերին, կկարողանաք մազերն այնպես հարդարել, որ նախկինում անգամ չեք էլ երազել: