Ռահատ-լոխում բառն առաջացել է արաբերեն rahat al-hulqum (‏راحة الحلقوم / rāḥatu ʾl-ḥulqūm) արտահայտությունից, որը կարելի է թարգմանել՝ որպես «քիմքի համար հաճելի»։ Քաղցրավենիքը, որը պատրաստում էին ջրից, շաքարավազից և օսլայից՝ վարդերի թերթիկների եթերային յուղերի ավելացմամբ, գոյություն ունի արդեն ավելի քան 500 տարի։

Ռահատ-լոխում՝ տնային պայմաններում

Բաղադրիչները.

  1. Եգիպտացորենի օսլա – 1 բաժակ
  2. Շաքարավազ – 1 բաժակ
  3. Հատապտուղ կամ միրգ – 1 բաժակ
  4. Ջուր – 2 բաժակ
  5. Մաքրած ընկույզ – 100 գ
  6. Վանիլին – 1 պտղունց
  7. Շաքարի փոշի – 1 բաժակ

Պատրաստման եղանակը.

  1. Հարել մրգերը բլենդերի օգնությամբ:
  2. Խառնել շաքարավազը և շաքարի փոշին մրգային խյուսի 1/3-ի և 1 բաժակ ջրի հետ, դնել եփելու ցածր կրակի վրա (5-7 րոպե եռալուց հետո):
  3. Մնացած խյուսը խառնել օսլայի և 1 բաժակ ջրի հետ, որից հետո բարակ շիթով լցնել այն եռացող զանգվածի մեջ: Խառնելով եփել 2-3 րոպե՝ մինչև պնդանալը:
  4. Վերցնել կրակից, ավելացնել ընկույզը, խառնել:
  5. Ուղղանկյուն կաղապարը պատել սննդային թաղանթով, լցնել զանգվածը և հավասարաչափ տարածել: Շերտի բարձրությունը՝ 2 սմ-ից ոչ ավելի: Սառչելուց հետո (մոտ 8 ժամ) հանել լոխումը կաղապարից թաղանթով, կտրատել խորանարդիկների: Յուրաքանչյուր կտորը թավալել շաքարի փոշու և օսլայի մեջ:
loading...