Մեծացնում են ձեր աշխարհը՝ ձեզ ծանոթացնելով հետաքրքիր մարդկանց, մտքերի, իրերի հետ: Երկվորյակները չեն ամաչում իրենց հետաքրքրասիրությունից, իրենց շուրջ հավաքում են նոր մարդկանց, ապրումներ, հետաքրքրություններ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գիտեն՝ ինչպես զարգանալ, և ուրախությամբ թույլ կտան օգտվել գիտելիքների իրենց պաշարից:
Իդեալական ուղեկից են ցանկացած ձանձրալի իրավիճակի համար: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են տպավորություն գործել յուրաքանչյուրի վրա: Նրանց կարող եք հրավիրել ցանկացած միջոցառման, և Երկվորյակները լեզու կգտնեն բոլորի հետ:
Առատաձեռն են, միշտ օգնության ձեռք են մեկնում, ուշադրություն հատկացնում: Երկվորյակները կարող են մոռանալ ձեր ծննդյան օրը, բայց նվերներ տալու համար նրանց առիթ պետք չէ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պաշտում են ընկերներին ուրախացնել անսպասելի բարի գործերով:
Երկվորյակների հետ շփումը հետաքրքիր է, նրանք հետաքրքրասեր են, ուշադիր են ձեր բառերի նկատմամբ, կարողանում են լսել մարդկանց: Երկվորյակի հետ ցանկացած շփում նման է հին ընկերոջ հետ խոսակցության, ում համար ձեզանից ավելի կարևոր ոչինչ չկա:
Օգնում են ամեն բան դիտարկել երկու կողմերից, երբ կենտրոնանում եք միայն ձեր տեսակետի վրա: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ճկուն մտածողություն ունեն, կարողանում են ցանկացած իրավիճակ դիտարկել տարբեր կողմերից, ձեզ վերադարձնել իրականություն: Իհարկե, դրամաներն ու աղմկոտ վեճերը կյանքի անբաժան մասն են, բայց ոչ ոքի չի խանգարի ունենալ հրաշալի դիվանագիտական կարողություններ ունեցող ընկեր:
Կարողանում են բարձրացնել տրամադրությունը նույնիսկ ծանր րոպեներին: Երկվորյակներն իրականությունից փախչելու, հանգստանալու և թուլանալու լավագույն հնարավորությունն են: Ավելորդ լրջությունը հյուծում է նրանց, նրանք միշտ կգտնեն բարդ պահերին ձեզ ժպիտ պարգևելու հնարավորությունը:
Տանել չեն կարողանում, երբ մարդիկ տրտնջում են: Կյանքը չափազանց կարճ է՝ ամեն մանրուքի պատճառով դժգոհելու և տառապելու համար: Բոլորն էլ գիտեն այդ մասին, բայց երբեմն կարիք կա, որ Երկվորյակները ձեզ կողքին լինեն՝ դրա մասին հիշեցնելու համար:
Սեփական օրինակով սովորեցնում են կյանքից վերցնել հնարավոր ամեն բան: Երկվորյակները միշտ վազում են արկածների ետևից, որոնց մասին դուք գաղտնի երազում եք: Դա ձեզ համարձակություն է հաղորդում հետևել նրանց օրինակին:
Երկվորյակների ներկայությամբ հարկավոր չէ ձևանալ. նրանք բաց են բոլորի համար: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երբեք ոչ ոքի չեն դատում՝ մարդկանց ընդունելով այնպիսին, ինչպիսին նրանք իրականում կան: Նրանք էքսցենտրիկ են, ինչը նշանակում է, որ Երկվորյակների ներկայությամբ հարկավոր չէ դիմակ կրել: