Բաղադրիչներ

  1. Թխվածքաբլիթ (քրեքեր) – 300 գ
  2. Ժելատին – 30 գ
  3. Թթվասեր – 500 գ
  4. Շաքարի փոշի – 150 գ
  5. Շոկոլադ – 200 գ
  6. Միրգ՝ զարդարելու համար

Պատրաստման եղանակը

  1. Ժելատինի վրա սառը ջուր լցնել և թողնել:
  2. Խառնել թթվասերը և շաքարի փոշին: Ժելատինը հալեցնել գոլորշու վրա և ավելացնել թթվասերը՝ արագ խառնելով:
  3. Քրեքերները ջարդել, ավելացնել թթվասերին, խառնել:
  4. Բացվող կաղապարը պատել սննդային թաղանթով: Դրա վրա շոկոլադ քերել և վրան թթվասեր տարածել 3 շերտով՝ պատելով շոկոլադով:
  5. Դնել սառնարանը 1-2 ժամ:
  6. Տորթը զարդարել մրգերով և վրան լցնել տորթի համար նախատեսված ժելեն:
  7. Դնել սառնարանը՝ մինչև վերջնական սառելը:
loading...