Fithacker.ru կայքը գրում է, որ շուկայում այսօր հայտնվել են կարագներ, որոնք պատրաստված են արհեստական փոխարինիչներից, որոնց օգտակարության հարցը չափազանց վիճելի է։ Բնական կարագն օրգանիզմի համար շատ կարևոր վիտամիններ է պարունակում՝ A, D և E։ Բնական կարագի օգտագործումը դրական ազդեցություն է ունենում տեսղության, մաշկի վիճակի վրա։ Այն մեծապես օգնում է կենտրոնական նյարդային համակարգին։ Ըստ որոշ դիետոլոգների՝ անհրաժեշտ է օրվա ընթացքում 20 գրամ կարագ օգտագործել։ Միակ և գլխավոր նախապայմանն այն է, որ այն բնական լինի։ Իսկ ինչպե՞ս իմանալ՝ կարագը բնակա՞ն է, թե՞ ոչ։
Ուշադրություն դարձրեք կարագի բաղադրությանը
Բնական կարագի բաղադրության մեջ չեն մտնում տարբեր բուսական յուղեր, կարագի բաղադրությունը չափազանց պարզ է՝ կաթ և սերուցք։
Եթե փաթեթավորման վրա գրված չէ «կարագ», դա ևս առիթ է՝ մտածելու համար՝ արդյոք փաթեթի ներսում մարգարին չէ՞։
Բնական կարագը տարբերել կարելի է նաև գնի միջոցով
Կովի բնական կաթից պատրաստված կարագն ավելի թանկ է, քան դրա փոխարինիչները։
Եթե փաթեթավորումը բացելու հնարավորություն ունեք, ուշադրություն դարձրեք կարագի գույնին
Այն պետք է ոչ ռադիկալ դեղին լինի, ոչ էլ սպիտակ։
Բնական կարագը շոշափելիս պինդ է
Բացի այդ՝ հաշվի առեք, որ կովի կաթից պատրաստված կարագը չի կեղտոտի փաթեթավորումը, ինչպես նաև՝ չի մնա մաշկի վրա։
Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել կարագի պիտանելիության ժամկետին
Կովի կաթից պատրաստված կարագը կարող է պահպանվել 10 օր և ոչ ավելի։ Եթե այն մետաղական տարայում է, ապա՝ ոչ ավելի, քան 3 ամիս։ Եթե արտադրողը պահպանման առավել երկար ժամանակահատված է նշում, նշանակում է՝ գործ ունեք կոնսերվանտների հետ։
Եթե կարագը բնական է, ապա այն հավասարաչափ կհալվի, իսկ եթե վերևի հատվածում կաթիլներ են հայտնվում, նշանակում է՝ գործ ունեք մարգարինի հետ։
Երբ բնական կարագը սառը վայրից տեղափոխում են տաք վայր, այն չի փափկում՝ ի տարբերություն մարգարինի, որն արագ սկսում է հալվել։
Որակյալ սերուցքից պատրաստված կարագը պինդ է և հարթ
Կտրելիս կնկատեք, որ այն փայլուն է, առանց շերտավորման։
Եվ վերջապես, բնական կարագը չպետք է փշրվի սառնարանից հանելուց անմիջապես հետո
Բնական կարագը հացի վրա քսվում է խիտ, միասեռ շերտով։