Բաղադրություն.

1. Կարագ – 2 ճ/գ
2. Ալյուր – 2 ճ/գ
3. Մսի արգանակ – 4 բաժակ
4. Սպիտակ չոր գինի – կես բաժակ
5. Հոլանդական պանիր – 750 գ
6. Ձվի դեղնուց – 2 հատ
7. Թթվասեր – 2-3 ճ/գ
8. Մաղադանոս, աղացած սև պղպեղ, մշկընկույզ, սխտոր

Պատրաստման եղանակը

Բարակ պատերով կաթսայի մեջ կարագը հալեցնել, ավելացնել ալյուրը, խառնել: Փոքր առ փոքր ավելացնել տաք արգանակը, շարունակել խառնել: Ավելացնել գինին, մանրացրած սխտորը, պղպեղը և մշկընկույզը: Եռացնել, խառնել, ավելացնել քերած պանիրը: Երբ պանիրը հալվի, ապուրը պատրաստ է: Կոտրել 2 ձվերը, սպիտակուցներն առանձնացնել, դեղնուցը հարել թթվասերի հետ, ավելացնել ապուրի վրա և լավ խառնել: Ավելացնել պանրի կտորները և մանրացրած մաղադանոսը: Մատուցել տաք վիճակում, տապակած հացի կտորների և ճզմած սխտորի հետ:

loading...