«Так Просто»-ն ներկայացնում է տնային պայմաններում պատրաստվող ցիտրուսային աղանդերի՝ կարամելացված նարնջի հիանալի բաղադրատոմս: Հյութալի, քաղցր և օգտակար այս արևելյան աղանդերը կփոխարինի առողջությանը վնաս պատճառող կոնֆետներին: Երեխաների և մեծահասակների կողմից անչափ սիրված կարամելացված նարնջի պատրաստման համար անհրաժեշտ է ընդամենը 3 բաղադրիչ:

Կարամելացված նարինջ

 

Բաղադրիչներ

Նարինջ – 3-5 հատ

Եղեգնաշաքար – 400 գ

Ջուր – 100 մլ

Պատրաստման եղանակը

Լվանալ նարինջները և կտրատել շրջանակներով:

2

Վերցնել խորը տապակ: Հատակին հավասարաչափ ցանել շագանակագույն շաքարավազ:

3

Այնուհետև շաքարավազի վրա դնել նարնջի շերտերը, որի վրա նորից լցնել շաքարավազ:

4

Նարնջի և շաքարավազի շերտերը դասավորելուց հետո (վերջին շերտը պետք է լինի շաքարավազը) լցնել ջուրը:

Տախակը փակել կափարիչով և աղանդերը դնել ցածր կրակի վրա՝ մոտ 2 ժամ: Կարամելացված նարինջը պատրաստ է:

5

Եթե դուք հատուկ ուշադրություն եք դարձնում կազմվածքին, շաքարավազի փոխարեն կարող եք օգտագործել մեղր, իսկ նարնջի փոխարեն՝ ցանկացած այլ ցիտրուսային միրգ՝ ըստ Ձեր ճաշակի:

loading...