Բաղադրիչներ

  1. Ջուր – 1 բաժակ
  2. Ալյուր – 450 գ
  3. Չոր դրոժ – 10 գ
  4. Աղ – 1 ճ/գ
  5. Շաքարավազ – 1 ճ/գ
  6. Ձիթապտղի յուղ – 2 ճ/գ

Պատրաստման եղանակը

  1. Տաք ջրի մեջ լցնել աղը, շաքարավազը, դրոժը: Ավելացնել ալյուրի կեսը: Խառնել (լավ խմոր ստանալու համար պետք է ալյուրին ավելացնել 1/2 ճ/գ սպիտակաձավար):
  2. Ավելացնել ձիթապտղի յուղը և աստիճանաբար խառնելով՝ ավելացնել մնացած ալյուրը:
  3. Հունցել բավականին պինդ խմոր և դնել տաք տեղում: Ծածկել կափարիչով:
  4. Բարձրացած խմորը տրորել: Ստացված խմորը բաժանել 2 մասի: Այդպես կստացվի խմոր 2 պիցցայի համար:
loading...