«Ունիվեր» սերիալի աստղ Խիլկևիչն առաջիկա շաբաթների ընթացքում երկրորդ անգամ կմայրանա։ Բոլոր հարցերում նրան աջակցում է հայ ամուսինը։

«Ունիվեր» հեռուստասերիալի դերասանուհի Աննա Խիլկևիչը պատրաստվում է երկրորդ երեխային ծննդաբերել Մոսկվայում և հայ ամուսնու ներկայությամբ։ Այս մասին, ըստ armeniasputnik.am-ի՝ նա հայտնել է «Սոբեսեդնիկի» հետ զրույցում։

Խիլկևիչը խոստովանել է, որ շատ է անհանգստանում, այդ պատճառով էլ ամուսինը նրա կողքին կլինի ծննդատանը։ Երկրորդ հղիությունը շատ է տարբերվում առաջինից, և կնոջ մոտ նոր տարօրինակություններ են ի հայտ եկել։ Դերասանուհին պատմել է, որ ինչ-որ պահի մեծ քանակությամբ թթու կաղամբ է կերել, հետո անցել է սթեյքերի և ելակի։

«Ամեն գիշեր ինչ-որ տարօրինակ երազ եմ տեսնում։ Մի օր Ջուլիա Ռոբերթսի հետ նստած էինք նույն սեղանի շուրջ և ադամանդներ էինք փորձում, մեկ ուրիշ անգամ ես սավառնում էի…», — նշել է սերիալի աստղը։

Ծննդաբերությունից բացի, նրա ուղեղը զբաղված է 4 սենյականոց բնակարանի վերանորոգման աշխատանքներով։ Ամուսինները վերջերս են գնել այդ բնակարանը։ Նրանք նախատեսել էին բնակարանամուտի խնջույք կազմակերպել հուլիսին, բայց չի ստացվել։ Խիլկևիչն ասել է, որ վերանորոգման հարցերով զբաղվում է ամուսինը, որը քաջատեղյակ է ոլորտից։ Նա օգնում է կնոջն ընտրել մանկական սենյակի պատերի գույնը, մահճակալի մոտ դրվող փոքրիկ սեղանիկները, մահճակալները և այլն։

loading...