Շատ երեխաներ չեն սիրում կաթնաշոռ: Բայց այս մթերքի օգտագործումը պարզապես անհրաժեշտ է, չէ՞ որ այն պարունակում է սպիտակուց և օրգանիզմի համար անփոխարինելի ամինաթթուներ:
Առաջարկվող աղանդերն այնպիսին է, որ ոչ միայն երեխաները, այլ նաև մեծահասակները չեն նկատի, որ այդ նրբագույն քաղցրեղենը պատրաստված է կաթնաշոռից:
Կաթնաշոռային արևիկներ
Բաղադրիչները.
Կաթնաշոռ – 500 գ
Շաքարավազ – 4 ճ/գ
Ձու – 2 հատ
Սպիտակաձավար – 6 ճ/գ
Ալյուր – 2 ճ/գ
Կոնսերվացրած դեղձ – 250 գ
Եգիպտացորենի ձողիկներ
Վանիլին
Պատրաստման եղանակը.
Ձուն խառնել շաքարավազի հետ:
Թասի մեջ լցնել կաթնաշոռը, սպիտակաձավարը, ալյուրը, ավելացնել ձվային զանգվածը:
Դեղձը կտրատել փոքր մասերի, թողնել ափսեի մեջ, որպեսզի ավելորդ հյութը դուրս գա:
Ստացված զանգվածից ձևավորել գնդիկներ: Յուրաքանչյուր գնդիկի կենտրոնում տեղավորել 1 կտոր դեղձ:
Եփել գնդիկները ջրի մեջ 5 րոպե: Պատրաստի գնդիկները կհայտնվեն ջրի մակերեսին:
Թողնել, որ գնդիկները չորանան, իսկ այդ ընթացքում եգիպտացորենի ձողիկները դարձնել փոշի: Գնդիկները թավալել եգիպտացորենի ձողիկներից ստացված փոշու մեջ: