«Crema Catalana» աղանդերն Իսպանիայում սիրում են բոլորը: Դրա մասին գիտեն նաև զբոսաշրջիկները, դրա համար էլ փնտրում են այն փողոցային սրճարանների և ռեստորանների ճաշացանկերում: Իսկ մենք առաջարկում ենք Ձեր տանը պատրաստել այդ հիասքանչ իսպանական դասական աղանդերը:

catslon_cream_1

 

Բաղադրիչներ

Կաթ – 1 լ

Եգիպտացորենի օսլա – 65 գ

Ձվի դեղնուց – 8 հատ

Եղեգնաշաքար – 8 ճ/գ

Կիտրոնի կեղևի քերուկ – 1 հատ

Դափնու տերև – 6 հատ

Պատրաստման եղանակը

Փոքր թասի մեջ 200 մլ սառը կաթը խառնել եգիպտացորենի օսլայի հետ մինչև միատար զանգված ստանալը:

Ձվի դեղնուցները հարել 2 ճ/գ շաքարավազի հետ՝ մինչև փափուկ զանգված ստանալը: Հետո ստացված զանգվածը ավելացնել կաթնային խառնուրդի մեջ:

Մանր քերել կիտրոնի կեղևը: Մնացած կաթը լավ տաքացնել դափնու տերևների և կիտրոնի քերած կեղևի հետ: Տաք կաթը քամել շատ մանր քամիչով:

Ինտենսիվ խառնելով տաք կաթը՝ աստիճանաբար ավելացնել ձվակաթնային խառնուրդի մեջ:

Ստացած ամբողջ զանգվածը տեղափոխել այլ կաթսայի մեջ: Զանգվածը տաքացնել՝ անընդհատ խառնելով մանր կրակի վրա, մինչև պինդ ֆակտուրա ստանալը:

Ստացված կրեմը տեղավորել 150 մլ ծավալ ունեցող հրակայուն կաղապարների մեջ, դնել սառնարանի մեջ 4-5 ժամ:

Մատուցելուց անմիջապես առաջ կրեմի վրա 1 ճ/գ շաքարավազ լցնել և կարմրացնել խոհարարական այրիչով, որից հետո կրեմով լցված կաղապարները դնել ջեռոց՝ շիկացած գրիլի տակ:

loading...