Բացի այլ լուրջ խանգարումներին, հեռախոսի երկնագույն էկրանը կարող է տեսողության կորուստ առաջացնել։
Այս մասին հաղորդել են ԱՄՆ Տոլեդոյի համալսարանի գիտնականները։ Նրանք պարզել են, որ երկնագույն էկրանը օրգանիզմում թունավոր քիմիական նյութի ձևավորման է բերում. տեղի է ունենում ռետինալի պտտված տարբերակի գոյացում, որը A վիտամինի ածանցյալն է։
Գիտնականները պնդում են, որ օրգանիզմի անկարողությունը ինքնուրույն պայքարել այս թունավոր նյութի դեմ բերում է նրան, որ բջիջների թաղանթում խանգարվում են ֆոսֆոլիպիդների գործառույթները, այսինքն բարձրանում է կալցիումի մակարդակը, ինչից հետո բջիջները փոխում են ձևը և մահանում են։
Այս գործընթացի արդյունքն է դառնում դեղին բծի դեգեներացիան, որը վատթարացնում է տեսողությունը և աստիճանաբար բերում է կուրության։
loading...