Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.
«Մենք շատ դժվար ենք ընտրություն անում, մենք՝ հայերս։ Հաճախ թողնում ենք ինքնահոսի, կամ, ինչպես որ ուրիշը կթելադրի՝ «լվանալով» մեր ուղեղը, կամ մեզ հատուկ ուղղորդելով (բարոյականության, միասնության կամ «գաղափարի» տակ պարտակելով մեր «չընտրությունը»)։
Ընտրությունը շատ ծանր ու պատասխանատու բան է։ Եթե ճիշտ լինի՝ քոնն է, սխալվես՝ առավել եւս քոնն է, ու բնական է, որ մենք վախենում ենք սխալվելուց (որովհետև մեր հասարակությունը երբեք չի «ներում», չի խնայում ու հաստատ չի «մարսում» սխալդ, կամ մանավանդ, երբ հաջողակ ես կամ տարբեր։
loading...