Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին որոշմամբ կարիք չկա ոչ շատ ոգևորվել, ոչ էլ չարախնդալ։

Պարզապես պետք է շարունակել բռնել օրինականության թելը և փորձել միասին դուրս գալ այս լաբիրինթոսից, որում հայտնվեց երկիրն իշխանությունների քաոտիկ, անհեռատես և մակերեսային գործուղությունների արդյունքում, և ոչ միայն այս գործի կապակցությամբ։

Իշխանափոխությունը պետք է ծառայի այն նպատակներին, որոնք հանրահռչակել է, այն է՝ ավելի արժանապատիվ կյանք ապահովի մեր քաղաքացիների համար ավելի ուժեղ Հայաստանում։

100 օր անց շարունակել բացառապես թիրախավորել նախկիններին և երկրի իրական զարգացման ուղղությամբ գրեթե ոչ մի շոշափելի հեռանկար չուրվագծել ու սրա անունը դնել հակահեղափոխություն չի լինելու՝ մի տեսակ շատ անլուրջ է, և այդքանով արդեն՝ վտանգավոր»։

loading...