Ճապոնացիները գործնականում չեն տառապում ավելորդ քաշից. իսկ մոտ հեռանկարում դա նրանց չի Էլ սպառնում նրանց կենսակերպի եւ սնվելու առանձնահատկությունների շնորհիվ, որոնց մասին ՌԻԱ Նովոստիին պատմել Է Ճապոնիայի առողջության պետական ինստիտուտի սննդագետ-հետազոտող Հիդեմի Տակիմոտոն:
Ճաշի ժամանակ եւ երեկոյան ժամերին, երբ ավարտվում Է ճապոնացիների երկարատեւ ու լարված աշխատանքային օրը, Տոկիոյի եւ մյուս քաղաքների առանձին ռեստորաններում եւ սրճարաններում հարկ Է լինում հերթ կանգնել՝ ազատ սեղաններ չկան: Ճապոնացիները շատ են ուտում եւ, կարծես, անխտիր ամեն ինչ՝ ամենեւին չմտահոգվելով իրենց կազմվածքի մասին:
Հեռուստատեսությամբ եւ ռադիոյով ամեն օր հեռարձակվում են ծրագրեր, որոնց գլխավոր թեման դառնում Է կերակուրը, իսկ Ճապոնիայում եւ մյուս երկրներում զբոսաշրջիկների համար ուղեցույցները հիմնականում նվիրված են ոչ թե այն բանին, թե ինչ դիտել, այլ նրան, թե որտեղ եւ ինչ կարելի Է ուտել:
Այդուամենայնիվ, անցնելով ճապոնական քաղաքների փողոցներով, հազիվ թե կարելի Է տեսնել ինչ-որ մեկին, որը տառապում Է ավելորդ քաշից:
«Թեեւ Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո թերասնման ժամանակվանից ի վեր արագորեն ավելացել Է սննդամթերքների սպառումը, ճապոնացիների տարբերակիչ առանձնահատկությունը դարձել Է այն, որ նրանց շրջանում չի ավելացել Է ճարպի օգտագործումը»,- նշում Է Հիդեմի Տակիմոտոն, որն զբաղվում Է Ճապոնիայի բնակիչների սնվելու վերաբերյալ տվյալների հետազոտությամբ եւ ճարպակալման խնդիրներով:
«Հնարավոր Է պատճառներից մեկն Էլ այն Է, որ քաղաքային բնակիչների շրջանում քիչ են նրանք, ովքեր օգտվում են ավտոմեքենաներից, եւ նրանց ֆիզիկական բեռնվածությունը մեծ Է»,- պնդում Է գիտնականը:
Տակիմոտոյի խոսքով՝ ճապոնացիները նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմը միս գրեթե չԷին ուտում, բայց պատերազմից հետո սկսել են ուտել, եւ այժմ շատ են օգտագործում ձկնեղեն եւ մսից պատրաստված կերակուրներ:
«Էլ ավելի քիչ են սկսել աղ օգտագործել, իսկ արյան բարձր ճնշումից տառապողների թիվը կրճատվել Է: Ուստի, եթե ճապոնացիների մահացության պատճառը մեծ մասամբ ուղեղային-վասկուլյար հիվանդություններն Էին, ապա դրանք աստիճանաբար պակասում են»,-նշում Է նա:
Եվ իրոք, եթե դիտարկենք Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարության պաշտոնական տվյալներիը, ապա ուղեղային-վասկուլյար հիվանդությունները մինչեւ 1980 թվականը երկրում մահացության գլխավոր պատճառն Էին: Սակայն այդ ժամանակվանից առաջին տեղում հայտնվեցին ուռուցքային հիվանդությունները, եւ դրանցից մահացությունը մշտապես ավելանում Է:
Այնուամենայնիվ, ինչ վերաբերում Է ճարպակալմանը, ապա առայժմ տագնապալի միտումներ չեն նկատվում, թեեւ սնվելու հարցում ճապոնացիների սովորությունները փոխվում են:
«Կարծում եմ՝սննդի մեջ մեծ փոփոխությունները կապված են այն բանի հետ, որ ճապոնացիներն սկսել են ավելի շատ պատրաստի սնունդ օգտագործել: Բարեբախտաբար, չեն շատանում ավելորդ քաշից տառապող երեխաները, ուստի չեմ կարծում, որ Ճապոնիայում ճարպակալումից տառապողները շուտով կշատանան»,-ասում Է Հիդեմի Տակիմոտոն: