«Ռոբերտ Քոչարյանի գործով իրականացվող պաշտպանական տակտիկայից կարելի է հանգել հետևյալ եզրակացությանը»


Դիտումներ ` 376

«Ռոբերտ Քոչարյանի գործով իրականացվող պաշտպանական տակտիկայից կարելի է հանգել հետևյալ եզրակացությանը»

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռ. Քոչարյանի գործով իրականացվող պաշտպանական տակտիկայից կարելի է հանգել հետևյալ եզրակացությանը.
Այո՛, Ռոբերտ Քոչարյանը 2008թ. իրականացրել է ՀՀ քրեական օրենքով արգելված արարք, այո՛, Ռոբերտ Քոչարյանը կատարել է առանձնապես ծանր հանցագործություն, բայց քանի որ հանդիսացել է նախագահ, հետևաբար՝ անձեռնմխելի է և չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության…

Անկեղծ ասած, շատ ավելի ճիշտ կլիներ, եթե Ռոբերտ Քոչարյանն ամենից քիչ շահարկեր անձեռնմխելիության խնդիրը և զուտ իր շահերի տեսանկյունից առաջ մղեր իր նկատմամբ առաջադրված մեղադրանքի հիմնավորվածության հարցը…

Ես, օրինակ, ամեն ինչ կանեի, որ իմ նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվեր հանցակազմի կամ հանցագործության դեպքի բացակայության հիմքով…»:

 
loading...
Փակել