Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը չի հասկանում` Նիկոլ Փաշինյանը հեղափոխականների՞ վարչապետ է, թե՞ հայ ժողովրդի: Ուստի, այսօր եւեթ նրանից ակնկալում է հստակություն: Այդ մասին լրագրողների հետ զրույցում Գառնիկ Իսագուլյանն ասաց «Տեսակետ» մամուլի ակումբում: Եթե Նիկոլ Փաշինյանը միայն հեղափոխականների վարչապետ է, Գառնիկ Իսագուլյանը իրեն կհասկանա, բայց բոլոր մնացածը, որ համաձայն չեն հեղափոխականների տեսակետների հետ, կարծում է «հայրենիքի դավաճան» կհայտարարվեն եւ հետապնդումներ ու հալածանքներ կսկսվեն նրանց դեմ:

«Ապրում ենք մի երկրում եւ մի իրավիճակում, որը ոմանց բնութագրմամբ դեռ հեղափոխության գործընթացի մեջ է եւ երկիր է, որը մոնոէթնիկ պետություն է. գործող իշխանության քմահաճույքով, սիրով, թե անգիտակցությամբ`բաժանվել է երկու մասի`հեղափոխականներ, որոնց կարելի է ամեն ինչ եւ իրենց ձեւակերպմամբ` հակահեղափոխականներ, որոնք ոչնչի իրավունք չունեն»,- ասաց բանախոսը: Ինքը երկար է մտածել, թե ի՞նչ տարրեր կային Նիկոլ Փաշինյանի իրականացրած թավշյա հեղափոխությունում: Զարգացումները ցույց են տալիս, որ նմանություններ կան չինական հեղափոխության մոդելի հետ: Հիշեցնում է, որ այդ հեղափոխության ընթացքում ներդրվեց «Կարմիր պահապանների»`«խունվեյբինների» ինստիտուտը: Դրանք խմբեր էին, որոնք ձեւավորվել էին տարբեր խուժանից եւ այն, ինչ չէր անում պետությունը, անում էին նրանք. անգամ դատարանների վճիռներ էին փոխում եւ կամայական վճիռներ կայացնում ու իրագործում:

loading...