Բաղադրիչներ

Կարտոֆիլ – 250 գրամ

Զիթապտղի ձեթ – 2 ճ.գդալ

Ալյուր – 90 գրամ

Փխրեցուցիչ – 1 թ.գդալ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը եփել (կամ տաքացնել երեկվա եփածը):

Ավելացնել ձեթը և մի փոքր աղ: Պատրաստել պյուրե:

Ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը և արագ փափուկ խմոր հունցել:

Խմորը բաժանել 2 մասի: Ձեռքերով տափակացնել մինչև 7-8 սմ հաստությամբ բլիթ դառնալը:

Բաժանել 4 մասի և տապակել ձեթով օծված թավայի մեջ, մինչև կարմրավուն դառնալը:

loading...