Բաղադրիչներ

կաթնաշոռ – 1 կգ

կաթ – 1լ

ձու – 2 հատ

կարագ – 100 գր

աղ – 1 թ. գդալ

սոդա – 1 թ. գդալ

Պատրաստման եղանակը

Կաթնաշոռն ու կաթը խառնել, դնել կրակին ու եռացնել 15 րոպե: Լավ քամել և մզել:

Խառնել քամած կաթնաշոռը, աղը, սոդան ու կարագը:

Անընդհատ խառնելով 6-7 րոպե եփել թույլ կրակի վրա և ավելացնել 2 հարած ձու:

Անընդհատ խառնելով եփել ևս 5-6 րոպե:

Լցնել ձևամանների մեջ ու հովացնել:

1 ժամից հանելձևամանների միջից և մատուցել:

loading...