Բաղադրիչներ
համեմ – 1 կապ
բլղուր – 100գր
մածուն – 500մլ
ալյուր – 2ճ/գդ
սոխ – 1 գլուխ
թթվասեր – 2ճ/գդ
ձու – 1 հատ
աղ
Պատրաստման եղանակը
Բլղուր լվանալ, ապա լցնել կաթսայի մեջ, ավելացնել 2 բաժակ ջուր և եփել մինչև վերջնական պատրաստ լինելը:
Սոխը մանր կտրատել և տապակել բուսայուղի մեջ մինչև ոսկեգույն երանգի ստացումը:
Ձուն հարել, ավելացնել թթվասերը, մածունը, ալյուրը և խառնել:
Ստացված զանգվածը լցնել եփված բլղուրով կաթսայի մեջ: Անընդհատ խառնելով եփել մինչև ապուրի եռալը:
Տապակված սոխը լցնել պատրաստի ապուրի վրա:
Համեմը մանրացնել և շաղ տալ ապուրի վրա, ըստ անհրաժեշտության համեմել աղով և խառնել:
Ցանկության դեպքում ապուրը մատուցելիս կարելի է վրան շաղ տալ մի փոքր թարմ մանրացված կանաչի:
Այս հրաշալի թարմեցնող ապուրը պարզապես անփոխարինելի հետտոնական օրերի համար, այն կարելի է մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում:
Բարի ախորժակ