Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումն այս օրերին ամենատարբեր մեկնաբանություններն է ստանում։ Փորձագետները հիմնականում համարում են, որ սա դատական համակարգի խնդիրն է, և դատավորներն ու դատարանները դեռևս սպասարկում են նախորդ իշխանություններին։

Ռուսաստանցի քաղաքագետ Վադիմ Դուբնովը, սակայն, «Առաջինլրատվական»-ի հետ զրույցում նշում է, որ եթե նույնիսկ կա Մոսկվայի դերակատարությունը Քոչարյանի ազատ արձակման հարցում, ապա այն սկզբունքային չէ։ «Ես կարծում եմ, որ գործի բոլոր կծիկները, մեխանիզմները գտնվում են Հայաստանի ներսում։ Մոսկվայում մարդիկ կան, որ կարող են PR արշավ պատվիրել։ Բայց ես այս ամենը Մոսկվայի ճնշում չէի համարի և Քոչարյանի ազատ արձակման հարցում Մոսկվայի ճնշումը չէի փնտրի»,- ասաց մեր զրուցակիցը։

loading...