Սովորաբար այն դեն ենք նետում ուտելու ընթացքում։
Եթե դուք ծխում եք կամ պասիվ ծխող եք համարվում, ապա այս սերմերը կօգնեն ձեզ վերացնել ծխելուց առաջացած վնասակար ազդեցությունները։ Այն նաև շատ լավ մաքրում է արյունը։
Մաշկի համար․ Խաղողի սերմերը օգնում են ունենալ առողջ մաշկ, առանց կնճիռների կամ հետքերի, քանի որ պարունակում են կոլլագեն։ Դրանք հրաշալի պայքարում են սև կետերի դեմ, նվազեցնելով դրանց քանակը։ Բացի այդ կոլլագենը ձգում է մաշկը։
Հակաօքսիդանտ․ Խաղողի սերմերը պարունակում են տոկոֆերոլ, որը համարվում է հրաշալի հակաօքսիդանտ, որը շատ անհրաժեշտ է մեր օրգանիզմին։
Օգնում է տեսողությանը․ Շնորհիվ վիտամին E-ի մեծ քանակությանը խաղողը օգնում է ամրացնել տեսողությունը, ինչպես նաև օգնում խուսափել տեսողական խնդիրներից, որոնք առաջացել են դիաբետի պատճառով։
Մաքրում է արյունը և բարելավում արյան շրջանառությունը․ Ամրացնում է արյունատար անոթները։ Այն մաքրում է արյունը վնասակար էլեմենտներից կամ դեղերի ավելցուկներից։ Այս սերմերը հրաշալի են այն մարդկանց համար, ովքեր տառապում են սրտային խնդիրներից,։
Կանխում է քաղցկեղը․ Շնորհիվ բարձր հակաօքսիդանտ միջոցների, խաղողի սերմերը օգնում են կանխել տարբեր տեսակի քաղցկեղները։
Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը: