Բաղադրիչներ
- Սեխ – 1 կգ
- Շաքարավազ – 1 կգ 300 գ
- Կվիտին (դոնդողացնող նյութ) – 1 տուփ (ըստ ցանկության)
- Կիտրոն – 2 շերտ
- Կիտրոնաթթու – դանակի ծայրով
- Ջուր – 250 մլ
Պատրաստման եղանակը
- Սեխը լվանալ, մաքրել և խորանարդաձև կտրատել:
- Թասի մեջ լցնել շաքարավազը և ավելացնել մեկ բաժակ տաք ջուր:
- Հասցնել եռման, փրփուրը հեռացնել: Եռացող օշարակի մեջ լցնել սեխը, հասցնել եռման և եփել 5 րոպե:
- Հետո վերցնել կրակից, ավելացնել կիտրոնաթթուն և սառեցնել:
- Սառեցրած զանգվածը դնել կրակի վրա և խառնելով եռացնել 5 րոպե:
- Նորից թողնել, որ սառչի:
- Մուրաբան դնել կրակի վրա, ավելացնել 1 տուփ կվիտին կամ մեկ այլ դոնդողացնող նյութ և կիտրոնի կտորները:
- Եռացնել 5 րոպե, ժամանակ առ ժամանակ խառնել: Վերցնել կրակից, լցնել ստերիլ բանկաների մեջ և փակել:
loading...