Zdorovie.com-ը գրում է, որ չրերը վիտամինների ու հանքանյութերի աղբյուր են։ Դրանք հրաշալիորեն փոխարինում են ռաֆինացված շաքարին։
Թուզ։ Օգտակար է աղեստամոքսային տրակտի համար։
- Սննդային մանրաթելեր՝ 63 տոկոս։
- Երկաթ՝ 23 տոկոս։
- Վիտամին A` 1 տոկոս։
- Օրգանական թթուներ՝ 100 տոկոս։
- Վիտամին B1` 5 տոկոս։
Սննդային մանրաթելերն օգտակար են աղիների համար, լավացնում են արյան շրջանառությունը, նպաստում օրգանիզմից կոնցերոգենների դուրսբերմանը։ Թուզը հակացուցված է շաքարային դիաբետի դեպքում։
Խնձոր։ Խնձորը բարձրացնում է օրգանիզմի դիամադրողականությունը։
- Սննդային մանրաթելեր՝ 48 տոկոս։
- Երկաթ՝ 43 տոկոս։
- Վիտամին C` 3 տոկոս։
- Օրգանական թթուներ՝ 115 տոկոս։
- Վիտամին B1՝ 1 տոկոս։
Երկաթը հարկավոր է թթվածնի մատակարարման համար։ Չորացրած խնձորն օգտակար է զարկերակային ցածր ճնշման դեպքում։
Տանձ։ Օգտակար է հատկապես սրտի համար։
- Սննդային մանրաթելեր՝ 20 տոկոս։
- Երկաթ՝ 13 տոկոս։
- Վիտամին C` 13 տոկոս։
- Օրգանական թթուներ՝ 75 տոկոս։
- Վիտամին B1՝ 3 տոկոս։
Չրերի շարքում տանձն ամենաշատն վիտամին C պարունակում, որն առաջին հերթին՝ հակաօքիդանտ է և պաշտպանում է սիրտը։ Այն նպաստում է նաև օրգանիզմից ծանր մետաղների դուրսբերմանը։ Տանձի չրով թրմերն օգտակար են աղիների հետ կապված խնդիրների և միզուղիների բորբոքային հիվանդությունների դեպքում։
Ծիրանի չիր։ Օգտակար է մաշկի համար։
- Սննդային մանրաթելեր՝ 60 տոկոս։
- Երկաթ՝ 23 տոկոս։
- Վիտամին C` 5տոկոս։
- Վիտամին A՝ 60 տոկոս։
- Օրգանական թթուներ՝ 75 տոկոս։
- Վիտամին B1՝ 2 տոկոս։
Ծիրանի չիրը մեծ քանակով վիտամին A է պարունակում։ Այն անփոխարինելի միջոց է հիպերտոնիայի, անեմիայի, դիաբետի, սիրտ-անոթային հիվանդությունների առկայության դեպքում։
Սև սալոր։ Օգտակար է ենթաստամոքսային գեղձի և աղիների համար։
- Սննդային մանրաթելեր՝ 30 տոկոս։
- Երկաթ՝ 20 տոկոս։
- Վիտամին C` 4 տոկոս։
- Վիտամին A՝ 1 տոկոս։
- Օրգանական թթուներ՝ 175 տոկոս։
- Վիտամին B1՝ 1 տոկոս։
Օրգանական թթուները խթանում են ենթաստամոքսային գեղձի աշխատանքը, նպաստում աղիների աշխատանքին։ Սև սալորի չիրը շատ օգտակար է նյութափոխանակության համար։
Չամիչ։ Օգտակար է նյարդերի համար։
- Սննդային մանրաթելեր՝ 33 տոկոս։
- Երկաթ՝ 20 տոկոս։
- Օրգանական թթուներ՝ 70 տոկոս։
- Վիտամին B1՝ 10 տոկոս։
Չամիչն ամենաշատն է վիտամին B1 պարունակում, որը հարկավոր է նյարդային համակարգի նորմալ աշխատանքի համար։ Չամիչի թուրմն օգտակար է հազի ու փորկապության դեպքում։ Այն խորհուրդ չի տրվում ավելորդ քաշ ունեցողներին և դիաբետով տառապողներին։