Միոման մկանային հյուսվածքից առաջացած բարորակ ուռուցք է:  Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ այն առավել հաճախ առաջանում է արգանդում, երբեմն նաև՝ արգանդի վզիկում: Ու թեև ճիշտ բուժման դեպքում հիվանդությունը դրական ելք է ունենում, այն չի կարելի անուշադրության մատնել, քանի որ կարող է բացասական ազդեցություն ունենալ վերարտադրողական առողջության և հորմոնալ հավասարակշռության վրա:

Թեև հիվանդությունը վառ արտահայտվող նշաններ չունի, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել օրգանիզմում տեղի ունեցող փոփոխություններին, որոնք կարող են զգուշացնել այս խնդրի առկայության մասին:

Միոմայի առկայության մասին կարող են վկայել հետևյալ նշանները.

  • ոչ պարբերական դաշտանային ցիկլ, որն ուղեկցվում է առատ արյունահոսությամբ
  • ցավ և փքվածության զգացում որովայնի ներքևի հատվածում
  • քաշի հանկարծակի ավելացում
  • հղիանալու անկարողություն
  • ծանր հղիություն, բարձր ռիսկայնության ծննդաբերություն
  • ցավ սեռական ակտի ընթացքում
  • միզարձակման փոփոխություն
  • ցավ մեջքի հատվածում:
loading...