Կիտրոնը կիսեք երկու մասի, միջուկի մեջ մեխակի հատիկներ շարեք, կիտրոնը դրեք սեղանին կամ պատուհանագոգին, և ճանճերն այլևս տուն չեն մտնի:

Մեկ բաժակ ջրի մեջ 2 ճաշի գդալ հեղուկ օճառ, 10-12 կաթիլ անանուխի յուղ, նույնքան էլ կիտրոնի տերևների յուղ լցրեք, խառնեք, պարբերաբար այս  հեղուկի կաթիլները տարածեք օդում:

Ապակե տարայի մեջ 2 բաժակ խնձորի քացախ, 2 ճաշի գդալ հեղուկ օճառ լցրեք, խառնեք, տարայի բերանը փակեք թղթով, որի վրա պետք է փոքրիկ անցքեր բացել: Տարան դրեք պատուհանագոգին կամ բակում, և ճանճերն անմիջապես կհայտնվեն   «թակարդում»:

loading...