Բաղադրությունը
Գառան միս-180 գրամ
Աղ, պղպեղ
Անանուխի մի քանի տերև
Ձեթ 2-3 ճաշի գդալ
Սխտոր- 2-3 պճեղ
Կիտրոնի հյութ 1-2 ճաշի գդալ
Թթվասեր-1 բաժակ
Պատրաստման եղանակը`
Գառան միսը աղով և պղպեղով համեմել, վրան լցնել անանուխի տերևներ: Ձեթով տապակել սխտորը: Գառան մսից կոտլետներ պատրաստել և այն 3-4 րոպե տապակել թավայի մեջ:
Սխտորը, կիտրոնի հյութն ու թթվասերը խառնել, վրան աղ ու պղպեղ լցնել: Եվ այս սոուսը լցնել գառան կոտլետի վրա: Մատուցելուց այն կարելի է զարդարել անանուխի տերևներով:
loading...