Բաղադրիչները՝ երկու միջին պիցցայի համար.
- Լոլիկ – 3 հատ
- Սխտոր – 1 ատամիկ
- Ռեհան – փոքր փունջ
- Ձիթապտղի յուղ՝ տապակելու համար – 1 ճ/գ
- Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Սխտորի կտորները մի փոքր տապակել ձիթապտղի յուղով՝ մինչև ոսկեգունելը:
- Ավելացնել ռեհանի տերևները և միջին կրակի վրա մի քանի րոպե ևս տապակել:
- Լոլիկը կտորների բաժանել և լցնել տապակի մեջ, աղ և պղպեղ անել, շոգեխաշել 15-20 րոպե՝ առանց կափարիչի:
- Զանգվածը կարելի է հարել և անցկացնել մաղի միջով:
loading...