Բաղադրիչներ
- Ալյուր – 330 գ
- Կարագ – 180 գ
- Աղ – մեկ պտղունց
- Շաքարավազ – 120 գ
- Ձու – 1 հատ
Պատելու համար
- Շաքարավազ – 30 գ
- Վանիլային շաքարավազ – 1/2 թ/գ
- Դարչին – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
- Խառնել ալյուրը, շաքարավազը և աղը, ավելացնել թեթևակի հարած ձուն և կտորների բաժանած կարագը: Հունցել փափուկ, էլաստիկ խմոր:
- Ալյուրապատ սեղանի վրա 3-4 մմ հաստության խմոր գրտնակել և կտրել քառանկյունների կամ ուղղանկյունների:
- Շարել պերգամենտով պատված տապակի վրա, վրան դեղնուց քսել և շաղ տալ շաքարավազադարչնային զանգվածը:
- Թխվածքաբլիթները թխել 200 աստիճան տաքացրած ջեռոցում 7-8 րոպե:
loading...