Բաղադրիչներ

  1. Դդմիկ – 200 գ
  2. Բրինձ (եփած) – 100 գ
  3. Հավի փափկամիս – 500 գ
  4. Սոխ – 1 հատ
  5. Գազար – 1 հատ
  6. Ձու – 1 հատ
  7. Կանաչի – 1 փունջ
  8. Աղ, պղպեղ
  9. Ալյուր

Պատրաստման եղանակը

  1. Մսաղացով անցկացնել հավի փափկամիսը, գազարը և սոխը:
  2. Դդմիկը քերել խոշոր քերիչով:
  3. Դդմիկը խառնել ֆարշի հետ, ավելացնել եփած բրինձը:
  4. Ավելացնել մանր կտրատված կանաչին, ձուն, աղ և պղպեղ ցանել:
  5. Խառնել ֆարշը և կոտլետներ ձևավորել:
  6. Թավալել կոտլետներն ալյուրի մեջ և տապակել 2 կողմից:
loading...