Մազաթփաությունը շատերի համար մտահոգիչ խնդիր է, քանի որ շատ դժվար է լինում անգամ դեղամիջոցների և հետևողական խնամքի դեպքում կանխել այն: Եթե անգամ դուք ունեք շատ խիտ և առատ մազեր, մազաթափությունից ապահովագրված չեք, քանի որ այն հաճախ սկսվում է առանց որևէ ակնհայտ պատճառի:
Այսօր ձեզ ենք ցանկանում առաջարկել ինտենսիվ մազաթափությունը կանխող մի միջոց, որը նաև կամրացնի մազարմատները: Եթե օրական կորցնում եք միջինը 100 մազ, ապա պետք է մտածել մազերին առանձնակի խնամք և ուշադրություն հատկացնելու մասին:
Այս դիմակի պատրաստումը շատ հեշտ է: Այն կարող եք կիրառել շաբաթական 2-3 անգամ: Ձեզ հարկավոր կլինի.
- 2ճ/գ երիժնակի յուղն (репейное масло) կամ ձիթապտղի յուղ (կարելի է նաև սովորական բուսական յուղ),
- 1 ձվի դեղնուց
- 1ճ/գ մեղր
- 1 պճեղ սխտոր(կարելի է փոխարինել 1ճ/գ սոխի հյութով)
- 1թ/գ կիտրոնի հյութ
- 1ճ/գ մազերի կոսմետիկական դիմակ
- վիտամին E
Դիմակը հակացուցված է մեղրից և այլ բնամթերքներից ալերգիա ունեցողներին:
Զգուշացում. Ցանկացած ժողովրդական միջոց կիրառելիս խորհրդակցեք մասնագետի հետ: Հակառակ դեպքում կարող եք վնասել ձեր առողջությունը: