Ցանկացած հարցի ճիշտ պատասխանն իմանալու լավագույն միջոց.

Բոլորին հայտնի է Միշել դե Նոտ-Դամը՝ նույն ինքը, ում կանխատեսումներն իրականանում են  ապշեցնող ճշգրտությամբ:

Նոստրադամուսի կախարդական շրջանը նրա անսխալ գուշակությունների հերթական հավաստումն է  Այնուամենայնիվ, կանխատեսման այս մեթոդը շատ տարածված է աշխարհում, քանի որ այն հեշտ է օգտագործել և չի պահանջում հատուկ պատրաստություններ:

Գուշակության համար ձեզ անհրաժեշտ կլինի թուղթ, որի վրա հարկավոր է նշել փոքրիկ տարածքներ և գրել  մինչև 21 թիվը՝ ինչպես նկարում: Այնուհետև վերցրեք որևէ փոքր մատանենման շրջանակ կամ քար(թանկարժեք կամ կիսաթանկարժեք) և նետելով թղթի վրա՝դրա միջոցով պարզեք պատասխանը: Որ թվի վրա հայտնվի քարը, դա էլ կբացահայտի ձեր հարցի պատասխանը:
Եթե դժվարանում եք թղթի վրա պատկերել այս շրջանակը, ապա կարող եք հարցը տալուց հետո աչքերը փակել և մատը դնել էկրանին ցուցադրվող շրջանակի վրա, ապա տեսնել թիվն ու կարդալ ձեր հարցի պատասխանը:
Օրինակ, դուք, ենթադրենք, հարցնում եք.Կամուսնանա՞մ մոտակա երեք տարիները
Այնուհետև նետում եք քարը և կարդում պատասխանը:

Պատասխաններ

1. Այո. մի հրաժարվեք ձեր նպատակներից: Ձեր ներքին տոկունության շնորհիվ դուք կհասնեք հաջողության: Ձեր դրած նպատակի առջև խոչընդոտներ կհայտնվեն, որոնք հաղթահարելու համար շատ ժամանակ կանցկացնեք:

2. Այո. Նպատակի իրականացման ճանապարհին կհայտնվեն խոչընդոտներ և բավական ժամանակ կվատնեք դրանք հաղթահարելու համար:

3.  Այո. Արդյունքը կլինի շշմեցնող, սակայն չարժե վատնել էներգիա անպիտան հարցերի համար:

4.Հնարավոր է. Դադարեք սավառնել երկնքում սթափ գնահատեք իրավիճակը և ազատվեք անցյալից:

5. Անպայման. Նոստրադամուսի շրջանակն ասում է, որ կարիք չկա այդքան տուրք տալ շրջապատի կարծիքին. հարկավոր է շարժվել սեփական խելքով:

6. Պատրաստվեք խնդիրների. Մի կերակրեք ձեզ անհեթեթ հույսերով, դիմեք մտերիմ մարդկանց օգնությանը:

7.Հայտնի չէ. Թողեք առայժմ ամեն ինչ այնպես, ինչպես կա. չարժե անհանգստանալ գոյություն չունեցող խնդիրների համար:

8.Զգոն եղեք. Մի վստահեք  ոչ այնքան շատ ծանոթ մարդկանց , որովհետև մոտակա ժամանակներս խաբվելու լուրջ վտանգ կա:

9. Անպայման. Խորհուրդ է տրվում դիմել մտերիմ մարդու օգնությանը:

10.Այո. Ցուցաբերեք ինքնավստահություն, ինտուիցիցան ձեզ չի դավաճանի:

11.Դեռևս մի փոքր վաղ է գործելու համար. Գնացեք զիջումների և մի փոքր սպասեք. Այն կարող է հանգեցնել հաջողության:

12. Ավելի շուտ այո, քան ոչ:Մի՛ փորձեք նվաճել անպիտան մարդկանց և այդպես իրադարձությունները կզարգանան ավելի արագ:

13. Ամեն ինչ անսպասելիորեն տեղի կունենա: Նոստրադամուսի շրջանն ասում է, որ ժամանակն է ազատվել անինքնավստահությունից:

14.Կարելի է հաջողության հետ հույսեր կապել: Կարևոր է չհապաղել և նախաձեռնորեն մոտենալ բոլոր հարցերի լուծմանը:

15.Այո. Շուտով սպասվում է ճակատագրի լուրջ շրջադարձ, որը հաջողության կբերի: Մի դիմեք հապճեպ քայլերի:

16.Բոլոր ծրագրերը կիրականան: Իհարկե կիրականան ոչ այնպես, ինչպես դուք էիք սպասում, այդ պատճառով պատրաստ եղեք անակնկալների:

17.Պարզ չէ. Տվյալ պահին դուք չեք որոշել իրականում ինչ եք ցանկանում, ու դեռ պահանջում եք մյուսներից: Սպասեք և ամեն ինչ կընկնի իր տեղը:

18.Պատրաստվեք դժվարությունների. Ծագող խնդիրները լավ խթան կհանդիսանան ապագայի համար:

19.Հավաքեք ձեզ. Սեփական անինքնավստահության պատճառով կարող եք լուրջ խնդիրներ առաջացնել:

20. Այո. Հաջողությունը ձեր կողմն է: Կարիք չկա անհանգստանալու, պարզապես վայելեք կյանքը:

21. Ցանկության իրականացմանը մնացել է քիչ ժամանակ: Համարձակ եղեք:Կիսվեք այս զարմանահրաշ գուշակությամբ ձեր ընկերների հետ, միգուցե նրանց նույնպես հետաքրքիր է բացահայտել ապագայի գաղտնիքները:

loading...