Բաղադրիչներ

  1. Լուծվող սուրճ – 5 թ/գ
  2. Շաքարավազ – 5 թ/գ
  3. Վանիլին – 1 պտղունց
  4. Եռացրած ջուր – 250 մլ
  5. Կաթ – 250 մլ

Պատրաստման եղանակը

  1. Շաքարավազը և սուրճը լցնել եռացրած ջրի մեջ, խառնել:
  2. Թողնել՝ մի փոքր սառչի, ավելացնել վանիլին և լցնել սառույցի համար նախատեսված կաղապարի մեջ: Դնել սառցախցիկի մեջ:
  3. Սրճային սառույցը լցնել բաժակների մեջ, վրան կաթ ավելացնել:
  4. Սառնարանի մեջ դնել 10-15 րոպե, որպեսզի սառույցը մի փոքր հալչի և խառնվի կաթի հետ:
loading...