Սերիալի արդեն գործող կերպարներին կմիանա նաև երիտասարդ դերասանուհի Անելյա Գուբրյանը:
Անելյան Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է իր կերպարի, սերիալի անձնակազմի հետ ծանոթության և համատեղ աշխատանքի մասին: Դերասանուհին նշեց, որ նոր առաջարկն իր համար բավականին անսպասելի, միաժամանակ հետաքրքիր է եղել:
«Երբ ստացա մասնակցության հրավերը և անցա 3 քասթինգային փուլերը, շատ ուրախացա, որ հենց ես ընտրվեցի այդ կերպարի համար: Սերիալին ինչ-որ չափով հետևել եմ: Այն շատ հետաքրքիր է, հատկապես երիտասարդության համար: Ես շատ էի ցանկանում այնտեղ մասնակցություն ունենալ»,-ասաց Անելյան:
Դերասանուհին նշեց, որ «Էլենի օրագիրը 2»-ում հեռուստադիտողն իրեն կտեսնի դրական և բարի աղջկա կերպարում ու ականատես կլինի իր մասնակցությամբ հետաքրքիր զարգացումների. «Թող անակնկալ մնա, որովհետև բավականին հետաքրքիր է լինելու: