Էլեուտերոկոկը նշանակում են ցածր ճնշման դեպքում: Այն բարձրացնում է տոնուսը և էներգիա է հաղորդում: Այն կիրառում են նաև լուրջ ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունների ժամանակ, որպես էներգիայի լրացուցիչ աղբյուր:
Շաքարային դիաբետ, գերհոգնածություն, նևրոզ
Օրը 2 անգամ ընդունել էլեուտերոկոկի թուրմի 25-50 կաթիլ ուտելուց առաջ: Ընդունման կուրսը՝ 30 օր: Էկստրակտը կարող է նվազեցնել և կարգավորել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Այն օգնում է նաև նևրոզների, քրոնիկական հոգնածության և գերհոգնածության դեպքում, արդյունավետ է նաև ցածր ճնշման հետևանքով հայտ եկած գլխապտույտների դեպքում:
Հիշեցում. էկստրակտը խորուրդ չի տրվում օգտագործել բարձր ճնշման դեպքում, ինչպես նաև խուսափեք օգտագործել այն օրվա երկրորդ կեսին, հատկապես ուշ երեկոյան: Ի դեպ, խորհուրդ չի տրվում էքստրակտն ընդունել սուրճի հետ համադրությամբ:
Թեփի, մազաթափության, ճաղատության դեպքում
Գլուխը լվանալուց կես ժամ առաջ գլխամաշկը և մազարմատները մերսել էլեուտերոկոկի էկստրակտով: Այն խթանում է մազերի աճը, վերացնում է թեփը, լավացնում մազերի որակը: