Բաղադրիչներ
- Դդմիկ – 2 կգ
- Քաղցր պղպեղ – 1 կգ
- Տոմատի մածուկ – 400 գ
- Սխտոր – 15 ատամիկ
- Քացախ (9 տոկոսանոց) – 2 թ/գ
- Բուսայուղ – 100 մլ
- Սև պղպեղ – 5 հատիկ
- Դափնու տերև – 5 հատ
- Շաքարավազ – 100 գ
- Աղ – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Մաքրած դդմիկը խորանարդաձև կտրատել: Քաղցր պղպեղը բարակ շերտատել:
- Կաթսայի մեջ խառնել դդմիկը և պղպեղը: Ավելացնել աղ, շաքարավազ, բուսայուղ, տոմատի մածուկ և մի քանի բաժակ ջուր:
- Շոգեխաշել մոտ 40 րոպե, հետո ավելացնել մանրացրած սխտորը, սև պղպեղը, դափնու տերևը և քացախը, թողնել, որ եռա:
- Տաք լեչոն լցնել ստերիլ բանկաների մեջ և փակել:
loading...