Բաղադրիչներ
- Բարձր որակի այլուր – 80 գ
- Կաթ – 40 մլ
- Բուսական յուղ – 2 ճ/գ
- Փխրեցուցիչ – 1/4 թ/գ
- Աղացած կարմիր պղպեղ – 1 թ/գ
- Աղ – 1/2 թ/գ
- Շաքարավազ – 2 պտղունց
- Աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Ալյուրը խառնել սև և կարմիր պղպեղների, աղի, շաքարավազի և փխրեցուցչի հետ:
- Առանձին ամանի մեջ խառնել կաթն ու բուսական յուղը:
- Հեղուկ զանգվածը լցնել ալյուրի վրա և խմոր հունցել: Ըստ փափկության՝ այն պետք է նման լինի պելմենների խմորի: Անհրաժեշտության դեպքում մի փոքր ալյուր կամ հեղուկ ավելացնել:
- Խմորը բարակ շերտով բացել: Ցանկացած ձևի քրեքերներ կտրել: Պերգամենտով պատված տապակի վրա շարել քրեքերները, պատառաքաղով ծակծկել և թխել 200 աստիճան ջեռոցում 10-15 րոպե:
loading...