Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ քննարկվել են դեղատոմսով դեղերի բաց թողնման կարգի կիրարկմանն առնչվող հարցեր:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, այս անգամ քննարկմանը մասնակցել են դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները:

Գործընկերներին առաջարկվել է դեղերը դեղատոմսով դուրս գրելու ընթացքը սահուն կազմակերպելու համար հաշվի առնել ընթացիկ տեխնիկական հարցերը, ներկայացնել առաջարկներ:

Դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները արտահայտել են իրենց մտահոգությունը գործընթացի վերաhսկողության առումով: Այսինքն` կլինեն դեղատներ, որոնք կվաճառեն առանց դեղատոմսի. ինչ մեխանիզմներով են նման դեպքերը կարգավորվելու:

Փոխնախարարը պարզաբանել է, որ բարձրացված հարցը նախարարության ուշադրության կենտրոնում է, քանի որ այսօր էլ կան նման ահազանգեր: Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է, որ այդ առնչությամբ առողջապահական տեսչական մարմնի կողմից իրականացվում են իրազեկման աշխատանքներ:

Միաժամանակ, տնտեսվարողները առաջարկել են ոլորտին առնչվող որոշումներն ընդունելուց առաջ` մինչև ուժի մտնելը, դաշտի շահառուների համար նախատեսել որոշակի ժամանկահատված նախապատրաստվելու համար:


Աղբյուրը՝ hayinfo.info

loading...