ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լիովին կարող է առաջադրել իր թեկնածությունը կամ խորհրդարանական խմբակցությունների կամ Ազգային ժողովում ձայների ⅓-ի միջոցով:
Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
«Այս առումով նա կարող է դառնալ հենց այն թեկնածուն, ով կկարողանա համախմբել նաև ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ծառուկյան» դաշինքը»,- ասաց Հարությունյանը՝ նշելով, որ երկրորդ նախագահը բազմիցս աջակցել է այս քաղաքական ուժերին:
Հարությունյանը նկատում է նաև, որ Քոչարյանը չէր առաջադրի իր թեկնածությունը, եթե Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չձախողեր իր՝ վարչապետի պաշտոնում ընտրվելը: Նրա դիտարկմամբ՝ այսօր Սարգսյանն այլևս չունի այդ ազդեցությունը ՀՀԿ-ի վրա, և Նիկոլ Փաշինյանի գլխավորած ղեկավարությունը կստիպի հանրապետականներին գործել իր շահերի շրջանակում:
«Այնպես որ, մեծ շանսեր կան, որ Ռոբերտ Քոչարյանը կդառնա Հայաստանի վարչապետ», - եզրափակեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը:
Աղբյուրը՝ newspress.am