Քրիստինե Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մայրը 6-ամյա որդուն դպրոց է տանում։ Թեստավորման ժամանակ տղային հարցնում են՝ քանի՞ տարվա եղանակ գիտի։
Երեխան մտքի մեջ է ընկնում (ըստ երևույթին, հաշվում է) և վստահ ձայնով արտաբերում․ -Վե՛ց։

Ուսուցչուհին նրբանկատորեն ակնարկում է․
-Մի անգամ էլ մտածիր, փոքրիկ։

Երեխան դարձյալ փոքր-ինչ մտորելուց հետո պատասխանում է․
-Վե՛ց։ Ազնիվ խոսք՝ ուրիշ էլ չեմ հիշում․․․

Մայրը սկսում է շիկնել։ Ուսուցչուհին երկիմաստ նայում է երեխայի մորը, իսկ հետո խնդրում, որ մայր ու որդի սպասեն դպրոցի նախասրահում՝ մինչև ուսուցչական կոլեգիան կորոշի երեխայի՝ դպրոց ընդունվել-չընդունվելու հարցը։

Նախասրահում մայրը՝ վրդովված․

-Հը, Իզեչկա, բացատրիր՝ տեսնեմ․․․

-Հասկանո՞ւմ ես,- արցունքների միջից ասում է երեխան,- Չայկովսկու, Հայդնի, Պյացոլլայի, Վիվալդիի, Գլազունովի ու Լուսյեի «Տարվա եղանակներ»-ից բացի, ուրիշը չեմ հիշում»:

 

loading...