Ուշ նախաճաշի համադրումը վաղ ընթրիքի հետ նպաստում է քաշի նվազմանը, պարզել են Անգլիայից գիտնականները: Այս մասին հայտնում է EurekAlert պորտալը:

Սուրեյ համալսարանի աշխատակիցները պիլոտային հետազոտության ընթացքում վերլուծել են, թե սնունդն ընդունելու ժամանակի փոփոխությունն ինչպես է ազդում սննդակարգի և  օրգանիզմում նյութափոխանակության պրոցեսների վրա, ինչպես նաև դիաբետի և սրտային հիվանդությունների զարգացման հավանականությունը: Փորձարկմանը մասնակցել է 29-ից մինչև 57 տարեկան 16 կամավոր: Նրանցից 9-ը 10 շաբաթ նախաճաշել է սովորականից 1,5 ժամ ուշ և ընթրել 90 րոպե վաղ: Մնացյալ 7 մարդը իրենց սննդային սովորությունները չեն փոխել: Ընդ որում՝ բոլոր մասնակիցները հետևել են ավանդական սննդակարգին և խիստ դիետա են պահել:

Պարզվել է, որ նրանք, ովքեր փոխել են սնունդն ընդունելու ժամը, միջինը 2 անգամ ավելի շատ քաշ են կորցրել՝ հսկիչ խմբի համեմատությամբ: Մասնակիցները նշել են ախորժակի անկման և սնունդ ընդունելու միջև ձեռքի հետ ուտելու պակասեցման մասին:

«Չնայած այս հետազոտությունը ծավալուն չէ, այն մեզ անգին պատկերացում է տվել այն մասին, թե սնունդն ընդունելու ժամանակի ոչ մեծ փոփոխություններն ինչպես կարող են օգուտ տալ մեր օրգանիզմին: Ճարպաշերտերի կրճատումը նվազեցնում է ճարպակալման զարգացման և դրա հետ կապված հիվանդությունների հավանականությունը ու այդպիսով զգալիորեն բարելավում օրգանիզմի ընդհանուր վիճակը»,- հայտարարել է հետազոտության հեղինակներից մեկը՝ բժիշկ Ջոնաթան Ջոնսթոնը:

Ինչպես գիտնականներն են նշում, ստացած արդյունքները կօգտագործվեն սննդային սովորությունների վերաբերյալ ավելի ծավալուն գիտական հետազոտություններում:

loading...