Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլը երկու հեղափոխական փոփոխության արդեն հասել է: Լիքը Սերժական մարդ, ով ժամանակին ահագին ջանք է թափել Քոչարյանի վարկանիշը իջեցնելու վրա, սկսել են երազել Քոչարյանի վերադարձի մասին: Ու գնալով շատանում են այն Նիկոլականները, ովքեր ամեն ինչ արել են Սերժին վնասելու համար, իսկ հիմա երազում են, որ Սերժը վերադառնա Քոչարյանի փոխարեն: Երկու խմբերն էլ ենթագիտակցաբար որոշել են, որ Նիկոլը երկար չի ձգի: Դեռևս էս երկու նվաճումն է Նիկոլինը։ Երկուսն էլ հեղափոխական, բայց չգիտեմ լավ ա, թե վատ»:

loading...