Բաղադրիչներ
- Լոլիկ – 0.5 կգ
- Բուլղարական պղպեղ – 0.5 կգ
- Կաղամբ – 0.5 կգ
- Վարունգ – 0.5 կգ
- Գազար – 0.5 կգ
- Բուսայուղ – 100 գ
- Քացախ – 100 գ
- Շաքարավազ – 8 թ/գ
- Աղ – 4 թ/գ
Պատրաստման եղանակը
- Բանկաները ստերիլացնել և եռացնել կափարիչները: Անհրաժեշտ կլինի 0.5 լիտրանոց 5-6 բանկա:
- Բանջարեղենը կտրատել՝ ինչպես սովորական ամառային աղցանի համար, գազարը քերել խոշոր քերիչով:
- Ավելացնել բուսայուղը, քացախը, աղը և շաքարավազը: Խառնել:
- Զանգվածը լցնել կաթսայի մեջ և հասցնել եռման:
- Եռման պահից աղցանը պետք է եփվի 10 րոպե:
- Վերջ: Աղցանը պատրաստ է:
- Տաք զանգվածը լցնել բանկաների մեջ և փակել:
- Շրջել և սառեցնել:
loading...