Դարչինի և մեղրի օգտակար հատկությունները հայտնի են բոլորին։ Fithacker.ru կայքը գրում է, որ այս մթերքները կարող են օգնել նիհարել։ Փորձեք այս համեղ, հեշտ պատրաստվող ըմպելիքը, որն արագացնում է նյութափոխանակությունը և օգնում ազատվել ավելորդ քաշից։ Ձեզ անհրաժեշտ է.

  • 2 ճաշի գդալ մեղր
  • 1 ճաշի գդալ դարչին
  • 250 մլ ջուր։

Պատրաստման եղանակը.

  1. Նշված չափաքանակը կարող եք փոխել, սակայն անհրաժեշտ է պահպանել մեղրի և դարչինի համամասնությունը՝ 2։1-ի։
  2. Եռացրեք ջուրը։
  3. Դարչինի վրա ավելացրեք եռացրած ջուրը, թողեք, մինչև այն հասնի ջերմաստիճանի, որի դեպքում հնարավոր է օգտագործել ըմպելիքը։
  4. Մեղրն ավելացրեք այն ժամանակ, երբ ըմպելիքն արդեն սառել է։ Մեղրը մի ավելացրեք տաք ջրի մեջ, քանի որ այդ դեպքում քայքայվում են բոլոր օգտակար նյութերը։
  5. Ըմպելիքի կեսը խմեք քնելուց առաջ։ Երկրորդ կեսը դրեք սառնարանում և խմեք առավոտյան։ Հիշեք, որ ըմպելիքն ազդում է միայն այն դեպքում, երբ այն քաղցած ժամանակ եք օգտագործում։
loading...