Կանանց մեծ մասը լսելով չէ, որ գիտի՝ ինչ բան են մաշկասպիները, բայց կան և բախտավորներ, որոնք նման խնդրի չեն բախվել։ Ում բախտը չի բերել, մշտապես զանազան միջոցներ է փորձում և տարբեր մեթոդներ փնտրում այդ սպիներից ազատվելու համար։

Գիտնականները երկար տարիներ աշխատել են այդ խնդրի վրա և պարզել ոմանց մաշկին դրանց հայտնվելու, մյուսների մաշկին՝ չհայտնվելու պատճառները։ «Հետազոտական մաշկաբանություն» ամսագրում տպագրվել է հոդված, որում ասվում է, որ այդ սպիաբծերն ուղիղ կապ ունեն գենետիկայի հետ։ Գիտական տեսանկյունից, դրանց պատճառն են ELN, SRPX, HMCN1 և TMEM18 գեները։ Ավելի ստույգ, այդ գեների մուտացիան մաշկաբծերի վտանգն ավելացնում է 40%-ով։ Այս գեներից գլխավորը ELN-ն է (էլաստինի գենը), որն ամենաշատն է ազդում մաշկասպիների վրա, քանի որ էլաստիկ մանրաթելերի հիմնական բաղադրամասն է, որը հյուսվածքներին օգնում է ձգվել կամ կրճատվել։ Այդ գործընթացի վրա ազդել ոչ մի ձևով հնարավոր չէ։ Կարելի է միայն կանխարգելել կամ փորձել ազատվել դրանցից։

Եվ այսպես, մի քանի միջոց, որոնք կօգնեն մաշկի սպիաբծերի դեմ պայքարում

A վիտամին պարունակող կրեմ է, որը հարթեցնում  է մաշկը և հեռացնում սպիները։ Լավագույն արդյունքի համար պիտի կիրառել մի քանի ամիս։Տրետինոին (Tretinoin Cream)

Միկրոմաշկահարթեցում

Հղկիչ բյուրեղներով միկրոհարթեցում, որի շնորհիվ մաշկի վերին շերտը հեռացվում է և հայտնվում է նորը։

Լազերային բուժում

Այսօր սա ամենաարդյունավետ միջոցն է, քանի որ խթանում է կոլագենի, էլաստինի և մելանինի արտադրությունը։

Ցանկացած մեթոդի դիմելուց առաջ չմոռանաք խորհրդակցել բժշկի հետ՝ կողմնակի ազդեցություններից խուսափելու համար։

loading...