Մահացած բջիջների կուտակում, արևի տակ երկար մնալ, հորմոնային անհավասարակշռություն․․․ Սրանք արմունկների հատվածների մգացման պատճառներից ընդամենը մի քանիսն են։ Աշխարհում բազմաթիվ մարդիկ, հատկապես մեծերը, տառապում են այս խնդրով։

Ահա մի քանի տնական միջոց, թե ինչպես ազատվել մաշկի այդ մուգ և տգեղ հատվածներից։

Վարունգ: Իր սպիտակեցնող հատկության շնորհիվ վարունգը շատ արդյունավետ միջոց է՝ ազատվելու սև արմունկներից։ Ընդամենը վերցրեք վարունգը, կտրատեք և 10-15 րոպե դրանցով մերսեք արմունկերը։ Այնուհետև սպասեք 5 րոպե և սառը ջրով լվացեք։

Քրքում: Բնական միջոցներից ամենաարդյունավետը քրքումն է։ Այն ոչ միայն հեռացնում է մաշկի մահացած բջիջները, այլ նաև կարգավորում է մաշկի մուգ գույնի համար պատասխանատու միացությունների քանակը։ Մեկ թեյի գդալ կաթի մեջ լցրեք այնքան քրքում, մինչև թթվասերի խտության զանգված ստանաք։ Այնուհետև ստացվածը քսեք արմունկներին և մի քանի րոպե մերսեք։ Սպասեք, մինչև չորանա, ապա ջրով լվացեք։Կիտրոն և սոդա: Կիտրոնը պարունակում է բազմաթիվ հակաօքսիդանտներ, վիտամին C և այլ նյութեր, որոնք մաքրում են մաշկն ու օգնում, որպեսզի այն վերականգնվի։ Վերցրեք մեկ կիտրոն, կիսեք մեջտեղից, վրան մի պտղունց սոդա լցրեք և շփեք արմունկները։ Սպասեք 15 րոպե և լվացեք գոլ ջրով։

loading...