Անհնար է խուսափել ծերացման հետևանքներից, սակայն դուք կարող եք դանդաղեցնել այդ ամենի ընթացքը և թույլ չտալ կնճիռներին փչացնել ձեր գեղեցկությունը։
Կանայք միշտ փնտրում ենք նոր միջոցներ, որոնք կօգնեն երիտասարդացնել դեմքը տնային պայմաններում, և մենք այսօր ուզում ենք կիսվել մի այդպիսի միջոցի բաղադրատոմսով։
Դուք երևի թե գիտեք, թե ինչքան օգտակար է կաթնաշոռը մեր օրգանիզմի համար։ Ոմանք անգամ հաստատում են, որ այն օգնում է բուժել քաղցկեղը։
Կաթնաշոռով դիմակ, որը կօգնի ազատվել կնճիռներից և ունենալ երիտասարդ տեսք։Ինչպես պարզվել է, այն շատ լավ արդյունավետություն է ունենում նաև կոսմետոլոգիայի ոլորտում։ Եվ եթե դուք բնական միջոցների երկրպագու եք, ուրեմն՝ այս միջոցը ձեզ համար է։
Ակտիվ բաղադրիչների շնորհիվ կաթնաշոռով դիմակն ունակ է լավ տեսք հաղորդելու մաշկին, դրա համար էլ այն ունենում է երիտասարդացնող արդյունք։ Մաշկն ունենում է ավելի առողջ տեսք, կնճիռները վերանում են և դուք ունենում եք մի քանի տարով ավելի երիտասարդ տեսք։
Բաղադրիչներ՝
- 1 ճաշի գդալ կաթնաշոռ,
- 2 ճաշի գդալ կաթ,
- 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ,
- 1 թեյի գդալ մեղր։
Պատրաստումը՝
Խառնեք բոլոր բաղադրիչները բլենդերի մեջ կամ այլ սարքի օգնությամբ։ Մեկ շատ կարևոր պայման՝ կիտրոնի հյութը պետք է լինի թարմ, որպեսզի դուք ստանաք լիարժեք արդյունք։
Ստացված զանգվածը քսեք լվացած դեմքին և թողեք 15-20 րոպե, այնուհետև լվացեք դիմակը տաք ջրով։
Արդյունքները երկար չեն սպասեցնի։
Զգուշացում. ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը: