Բաղադրիչներ: Խմորի համար՝ ջուր — 150 մլ (տաք), շաքարավազ — 2 թ/գ, խմորիչ — 2 թ/գ, կաթ — 100 մլ, կարագ — 30 գ, ձու — 1 հատ, աղ — 1 թ/գ, ալյուր — 500 գ, պանիր սուլուգունի — 600 գ

Պատրաստման եղանակը` Չափաբաժինները` 12: Պատրաստում ենք թթխմորը։ Ջուրը թեթևակի տաքացնում ենք, ավելացնում ենք 2 թ/գ շաքարավազը և լավ խառնում ենք։ Ավելացնում ենք չոր խմորիչը, սննդային թաղանթով ծածկում ենք և 30 րոպե թողնում ենք աշխատանքային սեղանի վրա։

Կաթը նույնպես թեթևակի տաքացնում ենք, կարագը միկրոալիքային վառարանում հալեցնում ենք և թողնում ենք՝ սառչի։ Մեծ ամանի մեջ ենք լցնում մաղած ալյուրն ու աղը, ավելացնում ենք ձուն, կաթը և հալեցված կարագը։

Պանիրն անցկացնում ենք խոշոր քերիչով։ Խմորը 3 մասի ենք բաժանում։ Խմորի յուրաքանչյուր մասը շրջանաձև գրտնակում ենք: Մեջտեղի հատվածում քերած պանիր ենք լցնում (150 գ)։ Խմորի եզրերը բարձրացնում ենք և մեջտեղի հատվածում հավաքում։Լցնում ենք խմորիչը և 5-10 րոպե խմոր ենք հունցում, մինչև այն առաձգական դառնա։ Պատրաստի խմորը բուսայուղով պատում ենք, դնում ենք խոր ամանի մեջ և ծածկում ենք։ Թողնում ենք՝ խմորը 2 ժամ հանգստանա։

Խմորը հակառակ երեսի վրա ենք շրջում և կրկին շրջանաձև գրտնակում ենք։ Խաչապուրին մի քանի տեղից ծակծկում ենք, որպեսզի ներսի օդը դուրս գա։
Խաչապուրիների վրա հարած դեղնուց ենք քսում։

Ջեռոցը մինչև 200 աստիճան տաքացնում ենք, խաչապուրիները տեղափոխում ենք տապակի մեջ և խաչապուրիների վրա առատորեն պանիր ենք լցնում։ Թխում ենք նախապես տաքացրած ջեռոցի մեջ 8-10 րոպե, այնուհետև ջեռոցի ջերմաստիճանն առավելագույնս բարձրացնում ենք և թխում ենք, մինչև ոսկեգույն երանգ ստանանք (մոտ 5 րոպե)։

Մեգրելական խաչապուրիները մատուցում ենք տաք վիճակում։ Բարի ախորժակ։

loading...